Միջազգային 

Օբաման զարմացել է, որ Ռուսաստանն «այդքան երկար ժամանակ» С-300 չի մատակարարել Իրանին

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զարմացել է, որ Ռուսաստանն «այդքան երկար ժամանակ» С-300 համալիրներ չի մատակարարել Իրանին, թեև դրա համար ոչ մի արգելք չի եղել։



«Այդ գործարքը պետք է տեղի ունենար դեռևս 2009թ.–ին։ Ես առաջին անգամ հանդիպեցի Պուտինի հետ, նա այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Եվ նրանք դադարեցրին, հետաձգեցին վաճառքը մեր խնդրանքով։ Անկեղծ ասած, զարմացած եմ, որ դա տևել է այդքան երկար` հաշվի առնելով այն, որ չի եղել ոչ մի պատժամիջոց, որը կարգելեր այդ գործարքը», – ասել է Օբաման Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ բանակցություններից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից