Միջազգային 

Իսրայելի իշխանությունները իրավունք ունեն որոշումներ կայացնել՝ Ուկրաինա զենք մատակարարելու վերաբերյալ. Պուտին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Իսրայելի իշխանությունները իրավունք ունեն որոշումներ կայացնել՝ Ուկրաինա զենք մատակարարելու վերաբերյալ՝ ի պատասխան Իրանին Ռուսաստանի կողմից С-300 համալիրներ մատակարարմանը,-սակայն այդ ընտրությունը անաարդյունավետ է,-գրում է gazeta.ru-ն:



«Դա Իսրայելի ղեկավարության որոշումն է, նրանք իրավունք ունեն անել այն, ինչ նպատակահարմար են գտնում: Կարծում եմ, դա անարդյունավետ է: Եթե խոսքը մահաբեր զենքի մասին է: Որովհետև դա կբերի միայն հակամարտության լրացուցիչ փուլի, մարդկային զոհերի թվի աճի, իսկ արդյունքը նույնը կլինի»,- ասել է Պուտինը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանին C-300 համակարգեր մատակարարելուն ի պատասխան Ուկրաինային զենքի հնարավոր մատակարարումների վերաբերյալ Իսրայելի հնչեցրած հայտարարությունը:



Նախօրեին «ուղիղ կապի» ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ С-300 հրթիռային համակարգերի մատակարարումը վտանգ չի ներկայացնում Իսրայելի համար:

Նույն շարքից