Միջազգային 

Time ամսագրի ընթերցողները իրենց հարգանքը արտահայտել են Ռուսաստանի նկատմամբ․ Պուտին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Time ամսագրի՝ երկրագնդի ամենաազդեցիկ մարդ անվանակարգում իր օգտին քվեարկած ընթերցողները այդ քայլով արտահայտել էին իրենց հարգանքը Ռուսաստանի նկատմամբ, գրում է gazeta.ru-ն:

 


Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր «Վեստի» հաղորդաշարի ժամանակ:

 


Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաև, որ անտարբեր է ամեն տեսակի վարկանիշների նկատմամբ: Նրա խոսքերով «պետության ղեկավարի ազդեցությունը  կարելի է գնահատել հիմնականում տվյալ պետության տնտեսական ուժով և պաշտպանությունով»:

Նույն շարքից