Միջազգային 

ՌԴ Նախագահի խոսնակը հերքել է Հունաստանին ֆինօգնություն հատկացնելու մասին լուրը

analitik.am

ՌԴ Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Business FM ռադիոկայանի եթերում հերքել է լուրերն այն մասին, որ Մոսկվայում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցությունների ժամանակ Վլադիմիր Պուտինը վերջինիս մինչև 5 մլն եվրոյի կանխավճար է առաջարկել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման համար:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` պատասխանելով հարցին, թե այդ մասին որևէ պայմանավորվածություն է եղե՞լ, թե ոչ, Պեսկովն ասել է. «Ոչ, չի եղել»:  

Պեսկովը հիշեցրել է, որ երկրի ղեկավարն ինքն է հայտնել մամլո ասուլիսում, որ օգնության համար ոչ ոք չի դիմել:

«Իհարկե, էներգետիկ ոլորտում համագործակցության մասին հարց եղել է, սակայն Ռուսաստանը ֆինօգնություն չի խոստացել, քանի որ ոչ ոք այդ հարցով չի դիմել», - ասել է Պեսկովը:

Նույն շարքից