Միջազգային 

Կիեւը վերջնագիր է ներկայացրել ՆԱՏՕ-ին

analitik.am

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը ՆԱՏՕ-ից երաշխիքներ է պահանջել երկրի անվտանգությունն ապահովելու համար՝ հակառակ պարագայում սպառնալով սառեցնել հարաբերություններն ու համագործակցությունն ալյանսի հետ:

 

Նրա խոսքերով, Ուկրաինայի համար կրիտիկական այս պահին շատ կարեւոր է ալյանսի օժանդակությունը, սակայն իրական օգնության բացակյության պարագայում Ուկրաինան ստիպված կլինի այլընտրանքային միջոցներ որոնել:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ուկրաինա են ժամանել ամերկյան 300 զինծառայողներ, որոնք իրականացնելու են ուկրաինական ազգային գումարտակների ուսուցումը:

 

Միաժամանակ ալյանսը դեռեւս չի շտապում Ուկրաինայի անդամակցության հարցում: Ուկրաինան համարվում է ՆԱՏՕ-ի համագործակցության ցանկում ընդգրկված երկրներից մեկը:

 

 

 

 

Նույն շարքից