Միջազգային 

Օբամայի հաղորդագրությունը Չինաստանին ու Կոնգրեսին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA. NEWS գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարք Օբաման Կոնգրեսին ուղղված հատուկ հաղորդագրությամբ հայտնել է, որ ամերիկյան արտադրանքի զգալի մասի գնորդները գտնվում են արտերկրում, ուստի միջազգային տնտեսության օրենքները պետք է տնօրինեն Միացյալ նահանգներն, այլ ոչ թե Չինաստանն կամ մեկ այլ երկիր:

 

Նոր օրինագծի համաձայն, երկրի ադմինիստրացիան կունենա առեւտրական պայմանագրեր կնքելու լայն լիազորություններ, իսկ Կոնգրեսը կընդունի ներկայացված որուշումները ու առանց վերափոխելու կընդունի կամ կմերժի:

 

Օրինագծի նշանակետը Ասիական- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է, որտեղ իրականացվում է միջազգային տնտեսական գործարքների 40 տոկոսն ու առեւտրի 1/3-ը:

Այստեղ անմիջականորեն բախվում են ԱՄՆ ու Չինաստանի շահերը:

 

Ռուսաստանն ու Չինաստանը զգալիորեն կրճատել են կապիտալ ներդրումները ԱՄՆ տնտեսությունում, ինչը որոշակի դժվարություններ է առաջացրել ամերիկյան տնտեսական համակարգում:

Նույն շարքից