Միջազգային 

Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է «Իսլամական պետությանը» զինելու մեջ

analitik.am

ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին զենք, փող, պարենամթերք է մատակարարում։ Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ մայոր Հասան Ֆիրուզաբադին, հաղորդում է FARS. Գործակալությունը։

«Մենք տվյալներ ենք ստացել, որ ամերիկյան օդանավերը վայրէջք են կատարում «ԻՊ»-ի վերահսկողության տակ գտնվող օդանավակայաններում։ ԱՄՆ-ը չպետք է զենք, փող ու պարենամթերք մատակարարել «Իսլամական պետությանը», իսկ հետո ներողություն խնդրել, թե իբր, դա սխալմամբ են արել։ Ամերիկացիները խոսքով պնդում են, որ ուզում են դիմակայել «Իսլամական պետությանը», իսկ գործով մենք այլ բան ենք տեսնում»,-ասել է իրանցի գեներալը, հաղորդում էGazeta-ն։

Նրա խոսքով՝ «արդեն մոտ ժամանակներս ահաբեկչության դաժան ալիքը կբռնկվի նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում»։

Նույն շարքից