Ս.թ. դեկտեմբերի 22-ին և 23-ին իրականացված դիտարկումների ընթացքում հայտնաբերված կասկածելի մսեղենի իրացումը կասեցվել է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքը և կոչ անում սպառողներին խուճապի չմատնվել՝ մսամթերքի շուկան գտնվում է Ծառայության ամենօրյա վերահսկողության ներքո:
«Այդուհանդերձ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, Ամանորին ընդառաջ արձանագրվում են դեպքեր, երբ մսի իրացումն իրականացվում է բակերում, բեռնախցիկներից՝ ոչ հիգիենիկ պայմաններում, ինչի նկատմամբ ամենժամյա վերահսկողությունը գրեթե անհնար է, ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում կասկածելի պայմաններում մսի վաճառքի դեպքերի հանդիպելիս ահազանգել Ծառայության «թեժ գծին»՝ 010 20 60 40 հեռախոսահամարով»,–նշվում է կայքում: