Միջազգային 

Արփի Վարդանյանը նշանակվել է Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն

analitik.am

ԱՄՆ–ում հայկական խոշոր լոբբիստական կազմակերպություններից մեկի`Ամերիկայի  հայկական համագումարի (ԱՀՀ) Հայաստանի տարածաշրջանային տնօրեն է նշանակվել Արփի Վարդանյանը, հաղորդում են կազմակերպության մամուլի գրասենյակից։



«ԱՄՆ–ում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում ձեռք բերված Արփիի կարողություններն ու փորձը մեր գործի  համատեքստում անգնահատել է ` ամրապնդել փոխհարաբերությունները ԱՄՆ–ի և Հայաստանի, ԱՄՆ–ի և ԼՂՀ–ի միջև։»,–նշել են ԱՀՀ–ի համանախագահներ Էնթոնի Պարսամյանը և Վան Գրիգորյանը։



Վարդանյանը նոր պաշտոնում փոխարինել է Արմինա Դարբինյանին, որն այս պաշտոնը վարում էր 2010 թվականից։

Նույն շարքից