Միջազգային 

Պուտինի այցը չի կարող ազդել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության և Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վրա. Պեսկով

analitik.am

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների կապակցությամբ Հայաստան նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը չի կարող ազդել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության և Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։



«Մենք բավականին սերտ գործընկերական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, որոնք հենված են փոխշահավետ տնտեսական համագործակցության ամուր հիմքի վրա։ Բազմաթիվ համաշխարհային խնդիրների հարցում մեր դիրքորոշումները համընկնում են», – ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին թե Պուտինի այցը Երևան չի՞ ազդի գազատարի շինարարության և Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա։



ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանին և Ռուսաստանին կապում են «անթիվ–անհամար թելեր »։ «Այդ միջոցառումները չեն կարող վնասել ինչ–որ բանին», – հայտարարել է Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նույն շարքից