Միջազգային 

Սպիտակ տունը «ահաբեկչության անմարդկային դրսևորում է» որակել քրիստոնյաների սպանությունը

analitik.am

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Լիբիայում եթովպացի քրիստոնյաների են սպանել. այս և նմանատիպ այլ հանցագործությունները «ահաբեկչության անմարդկային դրսևորումներ են», կիրակի հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանը։



«ԱՄՆ–ն լրջորեն դատապարտում է եթովպացի քրիստոնյաների զանգվածային դաժան սպանությունը, որը Լիբիայում իրագործել են ԻՊ–ի հետ կապված գրոհայինները», – ընդգծել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Նրա խոսքերով` «այն փաստը, որ ահաբեկիչները սպանել են այդ մարդկանց միայն իրենց կրոնի համար, մատնանշում է նրանց անգութ դաժանությունը։ Անհրաժեշտ է Լիբիայի հակամարտությանը քաղաքական անհապաղ լուծում տալ»։



Միհանը հիշեցրել է, որ «տարբեր դավանանք ունեցող մարդիկ դարեր շարունակ խաղաղ ապրել են միասին Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում»։ Սպիտակ տան ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ «նրանք միասին կդիմակայեն ահաբեկիչների դաժանությանը, և ԱՄՆ–ն աջակցում է նրանց այդ հարցում»։



ԶԼՄ–ների տեղեկություններով` ԻՊ–ի գրոհայինները համացանցում երկու տեսանյութ են հրապարակել, որոնցում երկու խումբ մարդիկ են սպանվում։ Փորձագետների կարծիքով` եթովպացի քրիստոնյաների մի խմբին սպանել են Լիբիայի հարավում, մյուսին` արևելքում։

Նույն շարքից