Միջազգային 

Պուտինի որոշումը՝ Թեհրան-ԱՄՆ բանակցությունների ձախողման գրավական

Պուտինի որոշումն այն մասին, որ  չեղարկվեց Իրանին մատակարարվող "ցամաք-օդ" հրթիռի էմբարգոն "վեցնյակի" և Թեհրանի միջև ատոմային համաձայնգրի շուրջ ընթացող բանակցությունների ֆիասկո է նախատեսում:  Այս կարծիքին են արտասահմանյան որոշ ԶԼՄ-ներ: Ֆրանսիան ուղղակիորեն քննադատում է Պուտինին С-300- հետ կապված որոշման համար: Նատան Շարանսկիյը հիշեցնում է Իսրայելի պահանջը.  "Եթե Իրանն ուզում է , որ իրեն վերաբերվում որպես նորմալ երկիր, ապա պետք է իրեն համապատասխան պահի" և զգուշացնում է Օբամային, որ հնարավոր է ԱՄՆ-ն կորցնի իր լիդերի կարգավիճակն աշխարհում:  Այս մասին հայտնում է The Washington Times-ը:  Պուտինի որոշումը միանգամից արձագանք ստացավ.


Նախ՝ Ալի Խամենեին հայտարարեց, որ միջազգային տեսուչներին թույլ չի տրվելու մուտք գործել իրանական "ռազմական օբյեկտներ": Հեղինակի խոսքերով,  С-300-ի տեղադրումը ատոմային օբյեկտներում կկանխարգելի ստուգումների ռեժիմի ազդեցությունը, որը Օբաման քննարկում է ատոմային համաձայնագրի շրջանակներում: Պուտինի հայտարարությունը   վկայում է այն մասին, որ նա միջամտում է Օբամայի բանակցություններին:


Երկրորդ՝ С-300-ի մատակարարումները ստիպում են Իսրայելին որոշել՝ հարված հասցնել իրանական ատոմային ռազմական օբյեկտներին մինչև  այդ համակարգերի տեղակայումը, թե ոչ:


 

Երրորդ՝ Ռուսաստանը նորից դառնում է Իրանի ռազմական տեխնիկայի հիմնական մատակարար, և հավանական է, որ առավելություններ ստանա առևտրի մյուս ոլորտներում:


Հոդվածում նաև ասվում է, որ Պուտինն իր այս որոշմամբ երաշխավորեց բանակցությունների ոչ հաջող ընթացքը:


The Financial Times-ն էլ գրում է, որ Պուտինի այս որոշումը ատոմային համաձայնագրի  շուրջ բանակցությունների ձախողման գրավականն է: Պարբերականի կարծիքով Պուտինի այս քայլն էլ ավելի կնպաստի Իրանի ատոմային ծրագրերի կյանքի կոչմանը:

 

 

Նույն շարքից