Միջազգային 

ԵԽԽՎ ղեկավար. Երկխոսությունը Ղարաբաղի խնդրի լուծման միակ ուղին է

ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը կարծում է, որ կարեւոր է խնդիրները երկխոսության  միջոցով լուծել։ Այս մասին ԵԽԽՎ ղեկավարը հայտարարել է ապրիլի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ եւս մեկ անգամ անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի ՝ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցին։

«Պատժամիջոցները երբեմն պետք են, սակայն առավել կարեուր է երկխոսության միջոցով  լուծում գտնելը։ Մենք պետք է զրուցենք իրար հետ։ Իմ այցելությունների ընթացքում ես փորձել են երկխոսություն եւ հաշտություն ստեղծել։ Երկխոսությունը միակ ուղին է»,- հայտարարել է Բրասերը։

Նույն շարքից