Միջազգային 

ԱՄՆ-ը շարունակում է նորանոր միջոցնել ընդգրկել Ռուսաստանի դեմ լրատվական պատերազմում

Ինչպես տեղեկացնում է ANNA. NEWS գործակալությունը, ԱՄՆ-ը անհաջողություններ կրելով Մերձավոր Արեւելքում, ձգտում է մեղքը բարդել Ռուսաստանի վրա ու նորանոր ֆինանսական միջոցներ է ներդրում ռուսաստանյան լրատվամիջոցների դեմ ծավալած լրատվական պրոպագանդայում:

 

Այդ մասին հայտնել է քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի խորհրդական Պոլ Ռոբերսը, նշելով, որ ամերիկյան կողմը պարտադրում է լրատվամիջոցների ինֆորմացիան մատուցել իր ցանկացած ձեւերով ու թելադրանքով, հակառակ դեպքում սպառնալով խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին՝ դրանք ընդհուպ ներկայացնելով որպես ահաբեկչական կազմակերպություններ:

 

Նրա կարծիքով, այն տպավորությունն է, որ ճշգրիտ լրատվություն ներկայացնող լրատվամիջոցները ամերիկյան իշխանությունների կողմից որակվում են ահաբեկիչներ:

 

Նրա խոսքերով, վերջին շրջանում Ռուսաստանի դեմ լրատվական պատերազմում ԱՄՆ հատկացրել է 15,4 միլոն դոլար, ինչի շնորհիվ որոշ արեւմտամետ լրատվամիջոցներ ընդհանրապես նենգափոխում են Ռուսաստանից ստացվող ինֆորմացիան:

 

Վերջում քաղաքագետը նշել է, որ առաջիկայում Վաշինգտոնը զգալիորեն կավելացնի Մոսկվայի դեմ տարվող ինֆորմացիոն պատերազմի ֆինանսավորման ծավալները:

 

 

 

Նույն շարքից