Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է նավթ արտադրող Saudi Aramco պետական ընկերության ղեկավարությանը և երկրի մայրաքաղաք Էր-Ռիադյում առևտրի կենտրոնների սեփականատերերին՝ ահաբեկչական գործողությունների մեծացած վտանգի մասին։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Մենք տեղեկացրել ենք ուժային կառույցներին, որպեսզի նրանք բարձրացված զգոնություն ցուցաբերեն և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մանսուր ալ-Թուրկին: Դա կապված է ահաբեկչության իրականացման հնարավոր փորձի մասին ստացված տեղեկությամբ, հավելել է նա:
Ուժեղացված անվտանգության միջոցներ են ձեռնարկվել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում՝ դեռևս անցած շաբաթ: