Միջազգային 

Պուտինի պատվիրակությունը Հայաստան կժամանի հինգ չարտերային չվերթներով. թերթ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակությունը Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով կժամանի հինգ չարտերային չվերթներով, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։



Ռուսական պատվիրակության անդամները կժամանեն Երևան ապրիլի 23–ին և հետ կվերադառնան հաջորդ օրը, նշվում է հրապարակման մեջ։



Ինչպես թերթին հայտնեց Պետական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, Ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին ակնկալվում են նաև չարտերային չվերթներ Եգիպտոսից, Օմանից, Կիպրոսից, Պարագվայից, Սերբիայից և այլ երկրներից։



Թերթը նշում է նաև, որ իրենց մասնավոր ինքնաթիռներով Հայաստան կժամանեն արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանը, ինչպես նաև «Տաշիր» խմբի սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանը:

Նույն շարքից