Միջազգային 

Իլհամ Ալիևը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվելիք Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվելիք Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին և տոնական միջոցառումներին, հայտնել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Ազեր Հասիմովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 


«Մի քանի ամիս առաջ նախագահ Իլհամ Ալիևը ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերն այդ միջոցառումներին մասնակցելու համար։ Հենց այդ ժամանակ էլ ռուսական կողմին պաշտոնապես հայտարարվել է, որ նախագահ Ալիևը մայիսի 9-ին կմասնակցի զորահանդեսին և տոնական միջոցառումներին»,- նշել է Հասիմովը։

Նույն շարքից