Միջազգային 

Ապրիլի 24–ն այն օրն է, երբ Վրաստանի նախագահի մոտ է լինելու մեկ այլ երկրի նախագահ․ նախագահի խորհրդական

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ապրիլի 24–ին չի կարողանա մեկնել Երևան Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու, երեքշաբթի ճեպազրույցում հայտնել է նախագահի միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն։ 



Պխալաձեն նշել է, որ ապրիլի 22-24–ին Վրաստանում պետական այցով կլինի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վրաստան կատարելիք այցի ընթացքում ծրագրված են Լուկաշենկոյի հանդիպումների վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, նախագահի և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



«Դա (Հայաստան մեկնելու) պաշտոնական հրավեր էր, թեև ապրիլի 24–ն այն օրն է, երբ Վրաստանի նախագահի մոտ է լինելու մեկ այլ երկրի նախագահ»,– Պխալաձեին է մեջբերում «Նովոստի–Գրուզիա» գործակալությունը։

Նույն շարքից