Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Թուրքիա կժամանեն 21 պետությունների առաջնորդներ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Նրանց թվում են՝ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը, Քաթարի էմիր Թամիմ բին Համա աս Սասնին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Միջոցառումներին կմասնացնե նաև Ալբանիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Ջիբուլթիի, Չադի, Հարավային Սուդանի, Իրաքի, Իռլանդիայի, Չերնոգորիայի, Հյուսիսային Կիպրոսի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մալիի, Նիգերի, Սենեգալի, Սլովենիայի, Սոմալիինախագահները երկրների ներկայացուցիչները:
Միջոցառումներին ներկա կլինեն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի և Ռումինիայի վարչապետները: