Միջազգային 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան ճիշտ կընկալի նաև Թուրքիան. Կարասին

Մոսկվայում կարծում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան ճիշտ կընկալի նաև Թուրքիան, երեքշաբթի հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։



«Հուսով եմ, որ ՌԴ նախագահի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ճիշտ կընկալվի բոլոր երկրներում, այդ թվում` Թուրքիայում», – ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում։



«Կարծում եմ, որ դա չի վնասի Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններին, այլ հակառակը` ցույց կտա, որ մենք շատ հավասարակշռված և խելամիտ ենք վերաբերվում բոլոր այն պատմական տարեթվերին, որոնք նշվում են», – ավելացրել է ռուս դիվանագետը։

Նույն շարքից