Միջազգային 

Հրապարակել է թոփ 10 երկրների ցուցակը, որտեղ մամուլն ամենաշատն է սահմանափակված

Հիմնվելով լրագրողների ազատազրկման, ռեպրեսիվ օրենքների և ճնշումների մասին տվյալների, ինչպես նաև համացանցային հասանելիության սահմանափակումների վրա՝ Նյու Յորքում գտնվող մամուլի շահերի պաշտպանությամբ զբաղվող խումբը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, երեքշաբթի հրապարակել է թոփ 10 երկրների ցուցակը, որտեղ մամուլն ամենաշատն է սահմանափակված:

 


Այդ մասին հայտնում է The Independent-ը: Լրագրողների պաշտպանության կոմիտեն կազմել է երկրների ցանկը «Մամուլի վրա հարձակումներ» ամենամյա զեկույցի շրջանակում:

 

Ցանկը՝ ստորև.

 

1. Էրիթրեա,

2. Հյուսիսային Կորեա,

3. Սաուդյան Արաբիա,

4. Եթովպիա,

5. Ադրբեջան,

6. Վիետնամ,

7. Իրան,

8. Չինաստան,

9. Մյանմա,

10. Կուբա։

Նույն շարքից