Միջազգային 

Գալիպոլի կժամանեն 24 երկրների և կառավարությունների ղեկավարներ, Վատիկանը ևս ներկայացուցիչ է ուղարկելու Թուրքիա

24 երկրների և կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն ապրիլի 24-ին Գալիպոլիի (Չանաքքալեի) ճակատամարտի 100-ամյակի միջոցառմանը Թուրքիայում: Անկարան պաշտոնապես հրապարակել է երկրների ցանկը, որոնք մասնակցելու են այդ միջոցառմանը: Ընդհանուր առմամբ, տարբեր մակարդակով մասնակցելու է շուրջ 80 երկրի ներկայացուցիչ:



Նախագահի մակարդակով ներկայացող երկրները հետևյալն են՝


Ալբանիա


Ադրբեջան


Բոսնիա և Հերցոգովինա


Ջիբութի


Չադ


Հարավային Սուդան


Իրաք


Իռլանդիա


Մոնտենեգրո


Կատար


Պակիստան

 

Մակեդոնիա


Նիգեր


Սենեգալ


Սլովենիա


Սոմալի


Թուրքմենստան


Կոսովո 


Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետություն:



Մեծ Բրիտանիան կներկայացնի արքայազն Չառլզը: Ներկա են լինելու Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի և Ռումինիայի վարչապետերը:



Ռուսաստանն ու Ալժիրը կներկայանան խորհրդարանի խոսնակի մակարդակով,



Աֆղանստանը, Գամբիան և Զամբիան՝ փոխնախագահների:



Չի հաղորդվում Միացյալ Նահանգների մասնակցության և դրա ձևաչափի մասին:



Մի քանի տասնյակ երկրներ ներկայացված են տարբեր նախարարների ու դեսպանների մակարդակով: Ուշադրություն է գրավում աֆրիկյան երկրիների առատությունը, իսկ Հարավային Ամերիկայի երկրները գրեթե ներկայացված չեն:



Եթե Ադրբեջանից ներկա է լինելու նախագահ Իլհամ Ալիևը, ապա Վրաստանից պաշտպանության նախարարը: Ֆրանսիան նույնպես կներկայանա պաշտպանության նախարարի մակարդակով, իսկ Գերմանիան՝ պաշտպանության նախարարի խորհրդականի մակարդակով: Վատիկանը ևս ներկայացուցիչ է ուղարկելու Թուրքիա:


Աղբյուր՝ civilnet.am

Նույն շարքից