Միջազգային 

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի ենթարկվի Իվանիշվիլիին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր վարչակազմի՝ նախագահական պալատից նոր նստավայր տեղափոխվելու թեման քաղաքական բնույթ է կրում և գլխավոր պատճառն անձնական հակասությունն է իր և «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի միջև, փոխանցում է РИА Новости-ն։

 

Ավելի վաղ կառավարության նիստի ժամանակ նշվել էր, որ նախագահի համար նախատեսված նստավայրը հանձնվել է շահագործման և, ենթադրաբար, կփոխանցվի պետության ղեկավարին։

 

«Այդ թեման կապված չէ ոչ քառակուսի մետրի հետ, ոչ կոմունալ հարցերի հետ, դա քաղաքական թեմա է։ Ցավոք, պարոն Բիձինայի համար անընդունելի է, որ ես ինքս եմ որոշումներ կայացնում իմ դիրքորոշման և իմ գործունեության վերաբերյալ։ Բնական է, որ Վրաստանին պետք չէ նախագահ, ով կենթարկվի և ըստ հրամանի կլքի շինությունը։ Որպես նախագահ՝ ես պարտավոր եմ չանել դա և պաշտպանել ինստիտուտի պատիվը։ Դրանում չկա ոչ մեկի շահը, դա հակասություններ են իմ և Բիձինայի միջև»,- նշել է Մարգվելաշվիլին։

Նույն շարքից