Միջազգային 

Ոչ մի կասկած չկա, որ դա ցեղասպանություն էր.Ջեֆրի Ռոբերթսոն

Միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետ, իրավապաշտպան, «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիմա հիշում հայերին» գրքի հեղինակ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ընդդեմ ցեղասպանության հանցագործության, գլոբալ ֆորումի իր ելույթում նշել է.


«Այսօր աշխարհը հիշում է հայերի ողբերգությունը: Մենք այսօր պիտակավորում ենք այն հենց ցեղասպանություն բառով: Ոչ մի կասկած չկա, որ դա ցեղասպանություն էր: Թուքական ժխտողականությունը այս վատ ազդեցություն է ունեցել, նրանք պնդում են, որ իրավունք ուեին սպանել հայերին: Գալիպոլիի միջոցառումը շեղող միջոցառում է: Իմ երկու քեռիները սպանվեցին թուրք նշանառուների կողմից Գալիպոլլի ճակատամարտում: Այդ երկու միջոցառումների միջև հիմնարար տարբերություն կա: Գալիպոլիի ճակատամարտում զոհվածները, այդ թվում նաև իմ բարեկամները, սպանվել են օրինական: Մենք դա էլ ենք հիշում և սգում, բայց նրանք, ովքեր 1915թ. սպանդի ենթարկվեցին, այլ պահանջ ունեն. նրանք սպանվեցին միջազգային հանցագործության արդյունքով: Գալիպոլլի միջոցառումները ապրիլի 24-ին անցկացնելը թուրքական քաղաքականության հիմարություններից է: Հայերի ցավը ողբերգություն չէր, այլ հանցագործություն` միջազգային հանցագործություն , որը մենք անվանում ենք իր ժամանակակից անվանումով ` ցեղասպանություն»:


Հիշեցնենք, որ ապրիլի 22-23-ը Երևանում կանցկացվի գլոբալ ֆորում՝ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության, որին մասնակցելու են ավելի քան 600 մասնակից՝ ավելի քան հինգ տասնյակ երկրներից:


Բացման խոսքով հանդես կգա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:


Ֆորումին ելույթով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:


Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:

Նույն շարքից