Միջազգային 

Մարիուպոլի քաղաքային խորհրդի պատգամավորները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Ուկրաինայի Մարիուպոլի քաղաքային խորհրդի պատգամավորները լսել են Մերձազովյան հայկական համայնքի ուղերձը հայ ժողովրդի համար ողբերգական ամսաթվի՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, և միաձայն դատապարտել այն, գրում է 0629.com.ua-ն։

 

Հայերի խնդրանքը հայտնել է շրջանային խորհրդի պատգամավոր Նիկոլայ Տոկարսկին։ Նա նշել է, որ ապրիլի 24-ին ամբողջ առաջադեմ մարդկությունը կնշի այդ ողբերգական ամսաթիվը։ Աշխարհի ավելի քան 20 երկիր ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Եվ միայն Ուկրաինան է հետ մնում այդ հարցում, սակայն համապատասխան օրինագիծն արդեն ներկայացվել է Գերագույն ռադային։

 

Այնուհետ ելույթ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, նա պատմել է ցեղասպանության պատմությունը։ Մակարյանն Ուկրաինան անվանել է «2-րդ մեծ հայրենիք» և խնդրել պատգամավորներին աջակցել նախագահին և Ռադային դիմելու հարցում։

 

Տոկարսկու առաջարկով քաղխորհրդի պատգամավորները միաձայն աջակցել են հայ համայնքի դիմումին, դատապարտել են Ցեղասպանությունը և դիմել Ուկրաինայի նախագահին և Ռադային՝ խնդրելով օրենսդրական մակարդակով աջակցել հայ ժողովրդին։

Նույն շարքից