Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անձամբ խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Բունդեսթագի բանաձևում չներառել «ցեղասպանություն» բառը: Այդ մասին տեղեկացնում է գերմանական Die Welt թերթը:
Երկու առաջնորդներն այս թեմայով հեռախոսազրուց են ունեցել: Դավութօղլուն խնդրել է 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից հայ ազգի կոտորածի համար «ցեղասպանություն» տերմինը չօգտագործել: Նա նշել է, որ տերմինն անընդունելի է, քանի որ շրջանառության մեջ է դրվել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ուրբաթ օրը Բուդեսթագում քվեարկության է դրվելու Կառավարության խմբակցությունների կողմից ներկայացրած հայտարարությունը, որում նշվում է, որ 1.5 միլիոն էթնիկ հայերի տեղահանումն ու ոչնչացումը մասսայական ոչնչացման, էթնիկ զտման, արտաքսման և ցեղասպանության օրինակ է: