Միջազգային 

Բոլոր ժողովուրդները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում. Հասան Ռուհանի

Բոլոր ժողովուրդները՝ անկախ իրենց կրոնական, էթնիկ և ռասայական պատկանելությունից, պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում: IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկրների Բանդունգի կոնֆերանսի 60-ամյակի առթիվ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում իր ելույթի ընթացքում:


«Ահաբեկչության դեմ միջազգային պայքարի հիմնարար հայեցակարգը պետք է հիմնվի մարդկային կյանքի արժեքի գիտակցության վրա: Մենք պետք է հասկանանք, որ բոլորը խաղաղության և անվտանգության իրավունք ունեն՝ անկախ իրենց կրոնական, էթնիկ և ռասայական պատկանելությունից,- ասել է Ռուհանին:- Բոլոր ժողովուրդները՝ մուսուլմանները, քրիստոնյաները, հուդայականները, բուդդայականները, Աֆրիկայի, Ասիայի թե Եվրոպայի բնակիչները, պետք է հասկանան, որ ոչ թե իրենց արժեքների տարբերությունները, այլ ահաբեկչությունը կարող է սպառնալ նրանց առողջությանը, կյանքին, խաղաղությանը և անվտանգությանը»:


«Կրոնի ամենամեծ չարշահումն արտահայտվում է սպանության արդարացմամբ,- նշել է Ռուհանին՝ լուսաբանելով ահաբեկչության դեմ միջազգային պայքարի իր տեսլականը:- Ուստի ամբողջ աշխարհի մշակութային և կրոնական առաջնորդների հովանու ներքո ՄԱԿ-ը պետք է պայքարի սպանությունն արդարացնող դոկտրինաների դեմ: Կրոնական ֆանատիզմը չի կարող քաղաքական հեգեմոնիայի արդարացում լինել»:


Խոսելով ծայրահեղականության դեմ պայքարի մեթոդների մասին՝ Իրանի նախագահը նաև կոչ է արել պայքարել գործոնների դեմ, որոնք նպաստում են ահաբեկչական խմբերում նոր գրոհայինների ներգրավմանը, ինչպես նաև արգելափակել ահաբեկչության ֆինանսավորման, քաղաքական և ինտելեկտուալ աջակցության ուղիները:

Նույն շարքից