Միջազգային 

Սահակաշվիլին ներկա է գտնվել ուկրաինական ուժայինների ռազմական զորավարժություններին

Ուկրաինայի նախագահի խորհրդական, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Դոնբասում ներկա է եղել ռազմական վարժանքների։ Այս մասին տեղեկանում ենք Սահակաշվիլիի ֆեյսբուքյան էջից։


Աշխատանքային այցի շրջանակներում նա մեկնել է Կրամատորսկ, Լիսիչանսկ, Արտեմովսկ եւ Սեվերոդոնեցկ, ինչպես նաեւ ներկա է եղել Դոնեցկի շրջանի հատուկ նշանակության ստորաբաժանման արտահերթ վարժանքներին։ Հաղորդվում է, որ «Սահակաշվիլին այցելել է այն վայրերը, որոնք գնդակոծվել են ռուսամետ անջատողականների կողմից»։

 

«Ուկրաինան Եվրոպայի պաշտպանության վերջին սահմանն է։ Ուկրաինան պաշտպանում է 21-րդ դարի ժողովրդավարական քաղաքակրթությունը բռնատիրական ժանտախտից, որը ուզում է իր ճանապարհին կործանել ամեն բան»,- հայտարարել է Սահակաշվիլին զինվորականների առաջ։

Նույն շարքից