Միջազգային 

Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանի հետ ռազմանավերի խնդրի լուծումներ է առաջարկել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոսել է այն մասին, թե ինչ տարբերակով կարող է լուծվել «Միստրալ» ռազմանավերի խնդիրը Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Մեկնաբանելով, մասնավորապես, Պուտինի` փոխհատուցման մասին դիտողությունը` Օլանդը չի բացառել, որ Ֆրանսիան կարող է Ռուսաստանին վերադարձնել կանխավճարը, եթե Ֆրանսիան, այնուամենայնիվ, Մոսկվային «Միստրալ» ավիակիր ռազմանավեր չմատակարարի: Օլանդն ասել է, որ այդ լուծումը նորմալ է համարում:

 

Ուկրաինայի ճգնաժամից հետո Ֆրանսիան չի շտապում Ռուսաստանին տրամադրել իր նախապես պատվիրած «Միստրալ» ռազմանավերը, ինչը լարվածություն է առաջացրել կողմերի միջև:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օլանդն ու Պուտինը այս խնդիրը պատրաստվում են քննարկել ապրիլի 24-ին՝ Երևանում:

Նույն շարքից