Միջազգային 

Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթ՝ Նյու Յորքում

analitik.am

Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի»  (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամ և Գերմանիա) միջև բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ՝ Նյու Յորքում: Այս մասին ТАСС–ին  հաղորդել է բանակցային գործընթացին մասնակցող արևմտյան դիվանագիտական աղբյուրը:

 

«Ամենայն հավանականությամբ՝ փորձագետները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ ԱՄՆ-ում, որպեսզի  շարունակեն համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքները», - հստակեցրել է գործակալության զրուցակիցը:

Նույն շարքից