Միջազգային 

ՄԱԿ-ի տվյալներով Եմենում վերջին մեկ ամսում զոհվել է ավելի քան 1000 խաղաղ բնակիչ

analitik.am

Ավելի քան հազար մարդ է զոհվել Եմենում ռազմական գորոծողության անցկացման ընթացքում: Այս մասին հայտնում է Russia today-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը:

 

Ըստ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի կոորդինացման վարչության հաշվարկի` արաբական երկրների դաշինքի ռազմական գործողությունների հետևանքով մեկ ամսում 1080 մարդ է զոհվել:

 

Ներառված է մարտի 19-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածը: Զոհերի թվում են նաև 28 երեխա և  48 կին: Կա նաև 4300 վիրավոր, այդ թվում` 80 երեխա և 143 կին: Նախօրեին հայտնի էր դարձել, որ արտաքին ուժերի կողմից ռազմական գործողությունները այդ երկրում դադարեցվում են:

Նույն շարքից