Միջազգային 

Հարյուրամյակ անց մենք մեր գլուխներն ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև. Պուտին

analitik.am

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հայ ժողովրդի ցեղասպանության պես չարագործությունները երբևէ չկրկնվեն: Նման կարծիք է հայտնել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 


Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է «Աշխարհն՝ առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին, այդ մասին հայտնում է Կրեմլի կայքը:

 

 

«Հարգելի բարեկամներ,

 

 

1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է՝ կապված Հայոց ցեղասպանության՝ «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկի» հետ: Հարյուրամյակ անց մենք մեր գլուխներն ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև։ Մեր երկրում այդ ողբերգությունը միշտ ընկալել են որպես սեփական ցավ և ողբերգություն:



Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ և հետեւողական, ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել։ Միջազգային հանրությունը կոչված է անելու ամեն ինչ, որ նման չարագործությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն։

 


Հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության և համաձայնության պայմաններում՝ չմանալով սարսափների մասին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամությունը, ագրեսիվ ազգայնամոլությունն ու այլատյացությունը:

 


Մաղթում եմ եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին բարօրություն, խաղաղություն և բարիք։ Հավերժ հիշատակ զոհերին»,- ասվում է ուղերձում:


 

 

Նույն շարքից