Միջազգային 

Արդյո՞ք Օբաման կատարվածը ցեղասպանություն է որակում. Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ

analitik.am

Հայերի զանգվածային սպանությունների 100–րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24–ին հանդես կգա հայտարարությամբ, չորեքշաբթի լրագրողներին է ասել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։



Նա կրկին հրաժարվել է ԱՄՆ–ի անունից «ցեղասպանություն» որակել 1915թ.–ի իրադարձությունները, ինչի հետևանքով զոհվել է 1,5 մլն հայ։



«Կարծում եմ, որ մենք կարող ենք ակնկալել, որ նախագահը հանդես կգա հայտարարությամբ այս տարելիցի պատմական նշանակության մասին», – ասել է նա, երբ նրան հարցրել են, թե «արդյո՞ք Օբաման կատարվածը ցեղասպանություն է որակում»։



Լրագրողները Շուլցին հիշեցրել են, որ 2008թ.–ի նախընտրական արշավի ժամանակ Օբաման, երբ դեռ սենատոր էր, հայտարարում էր, որ «Հայոց ցեղասպանությունը լայնորեն փաստաթղթագրված փաստ է»։ Սակայն զբաղեցնելով նախագահի պաշտոնը` նա դադարեց խոսել ցեղասպանության ճանաչման մասին։

Նույն շարքից