Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկատվություն ստանում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի նախաքննության ընթացքի մասին, բայց նախաքննության մանրամասները կարող են բացահայտել միայն քննչական մարմինները, հայտարարել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անկասկած, գործի նախաքննության ընթացքի մասին նախագահը տեղեկատվություն ստանում է։ Սա միակ բանն է, որ կարող եմ ասել։ քանի որ նախաքննական գործողություններ են իրականացվում, ապա նախաքննության մանրամասները կարող են բացահայտել միայն քննչական մարմինները»,–ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե տեղյակ է արդյոք նախագահը խոչընդոտների մասին, որոնք կարող են խանգարել նախաքննությանը` մասնավորապես սպանության կազմակերպման մեջ կասկածվողների հարցաքննության կազմակերպմանը վերաբերող հարցերին: