Մենք պատկերացում չունենք, թե ինչ բառապաշար կօգտագործվի, սակայն անպայման անդրադարձ կկատարվի այդ խնդրին. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե Գերմանիայի նախագահը կարտասանի արդյոք «ցեղասպանություն» բառը:
«Բոլորս գիտակցում ենք, որ սպասումները շատ են, բայց իրականում չգիտեմ ինչ կասի Գերմանիայի նախագահը, բոլորս հուսով ենք, որ ճիշտ մոտեցում կունենա»,- ասաց նա և հիշեցրեց, որ վաղը Բունդեսթագի նիստն է լինելու և չի կարող կանխատեսել ինչպիսի քվեարկություն կլինի այդ հարցում: Նա կոչ արեց սպասել վաղվան:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հնարավոր քայլերին, նա ասաց, որ չի կարծում, թե Գերմանիայի վրա Թուրքիայի որևէ զանգ կարող է ազդել: «Վստահ եմ՝ այն ինչ կասվի կամ կարտասանվի, չի լինելու Թուրքիայի դեմ, դա նվիրված կլինի պատմական փաստին: Վստահաբար բոլորս ուզում ենք ապրել խաղաղության մեջ»,- ասաց նա և նկատեց, որ Հայաստանի պաշտոնյաներն են էլ են ասում, որ բաց են երկխոսության համար: Նա վստահեցրեց, որ իրենք ոչ հակահայկական են, ոչ էլ հակաթուրքական, այլ փորձում են օգտակար լինել՝ երկխոսություն կառուցելու համար: