Միջազգային 

Բան Կի Մունը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա

ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կժամանի Մոսկվա՝ մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին մասնակցելու, գրում է ТАСС գործակալությունը:

 


«Սպասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը: Նա հրավիրվել էր մասնակցելու Հաղթանակին նվիրված միջոցառումներին: Մենք ակնկալում ենք, որ Բան Կի Մունը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կժամանեն Մոսկվա», - ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:

 


Ավելի վաղ հաստատվել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությունը շքերթին: 

Նույն շարքից