Միջազգային 

Change.org կայքը ստորագրություններ է հավաքում խնդրագրով` ուղղված Բարակ Օբամային` ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը

Change.org կայքը ստորագրություններ է հավաքում խնդրագրով` ուղղված ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային` ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։



Տեսահոլովակում, ուղղված ԱՄՆ նախագահին, նկարահանվել են ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կիթառահար Թոմ Մորելլոն, ռեպ երգիչ Բուտս Ռայիլին, ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը։



«Ես հավատում եմ նախագահ Օբամային և Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նրա արտահայտմանը։ Այն գոյություն ունի, ահա այն։ Նախագահ Օբամա, խնդրում ենք, արա դա»,–դիմում է Սերժ Թանկյանն ԱՄՆ նախագահին։



Տեսահոլովակի մասնակիցները մեջբերումներ են անում Օբամայի նախընտրական քարոզարշավից. «Որպես նախագահ ես խոստանում եմ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։ Տեսահոլավակի վերջում ցուցադրվում է հեռախոս, որով ցանկացողները կարող են զանգահարել նախագահ  Օբամային   և պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դրանով իսկ ընդհատելով ցեղասպանություների արատավոր շրջանը։



Խնդրագրի տեքստն ավարտվում է. «Օբամա, Դուք այլընտրանք չունենք, և Դուք կճանաչեք։ Կամ, Դուք կճանաչեք Հայոց ցեղասպանությունը, կամ հրապարակային կխոստովանեք, որ Ձեր` նախագահի խոսքը ոչինչ չարժե և Դուք  պարզապես ստախոս եք»։


Խնդրագրի տակ արդեն ստորագրել են ավելի քան 1270 մարդ։ Մասնավորապես` ստորագրությունների թվում կարևորագույն տեղ ունի  ABBYY ընկերության  հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանի ստորագրությունը։

Նույն շարքից