Միջազգային 

Նշանակություն չունի՝ լինի Մոսկվայից, թե Ստավրոպոլից, կրա՛կ բացել նրանց ուղղությամբ․ Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը թույլ է տվել կրակել երկրի տարածքում առանց հանրապետության իշխանությունների հետ համաձայնության հատուկ գործողությունների մասնակիցների վրա: Այդ մասին նա ասել է երկուշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, ուժայինների հետ խորհրդակցության ժամանակ, սակայն ԶԼՄ-ների ուշադրությունն այդ հայտարարությունը գրավել է ապրիլի 22-23-ին, գրում է lenta.ru-ն:

 


«Ես պաշտոնապես հայտարարում եմ, եթե առանց ձեր իմացության ձեր տարածքում հայտնվի մեկը, նշանակություն չունի՝ լինի Մոսկվայից, թե Ստավրոպոլից, կրա՛կ բացել նրանց ուղղությամբ: Մեզ հետ պետք է հաշվի նստեն»,- ընդգծել է նա՝ դիմելով հանդիպման մասնակիցներին:

 


«Մենք իրավունք չունենք գնալ Ինգուշեթիայի տարածք և ծայրահեղականների ու ահաբեկիչների դեմ միջոցառումներ անցկացնել: Եթե դուք ձեր տարածքի տերերն եք, պետք է վերահսկեք… Մենք դրա համար չէ, որ ընդունել ենք ՌԴ սահմանադրությունը, որ մեզ սպանեն»,- հայտարարել է Չեչնիայի ղեկավարը:

 


Խորհրդակցությունն անցկացվել է ապրիլի 19-ին Չեչնիայի տարածքում Ստավրոպոլի ոստիկանների անցկացրած հատուկ գործողության առնչությամբ։

Նույն շարքից