Միջազգային 

Պատճառը թող իմ մեջ մնա. Արամ արքեպիսկոպոս Աթեշյան

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այսօր աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում՝ բացի Թուրքիայից, ժամը 19:15-ին կղողանջեն զանգերը:

 


Թուրքական Haberturk կայքը փորձել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից ճշտել պատճառը, թե ինչու Թուրքիայի եկեղեցիները չեն միանալու ակցիային:

 


Աթեշյանը հարցը մեկնաբանել չի ցանկացել ու պատասխանել է. «Պատճառը թող իմ մեջ մնա»։

 


Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ հայկական եկեղեցիներից բացի նաև այլ երկրների եկեղեցիների զանգերն են ղողանջելու՝ ի նշան համերաշխության, սակայն Ստամբուլի ու Անատոլիայի եկեղեցիներում զանգերը լռելու են:

Նույն շարքից