Միջազգային 

Հայոց ցեղասպանության ճանաչումն Ավստրիայի կողմից բացասաբար կազդի Անկարայի և Վիեննայի հարաբերությունների վրա

analitik.am

Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումն Ավստրիայի կողմից բացասաբար կազդի Անկարայի և Վիեննայի հարաբերությունների վրա, հինգշաբթի հայտնեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն իր ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Ավստրիայի խորհրսարանը չորեքշաբթի ընդունել է Օսմանյան կայսրությունում հայերի և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը և կոչ է արել Թուրքիային «վերանայել իր անցյալի մութ ու ցավոտ գլուխները և ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված հանցագործությունները որպես ցեղասպանություն»։



Թուրքիայի ԱԳՆ–ն միանգամից հայտարարություն է հրապարակել, որում ավստրիական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը վրդովեցուցիչ է համարել և հայտնել է Վիեննայում Թուրքիայի դեսպանին խորհրդատվությունների համար հետ կանչելու մասին։


«Այդ փաստաթղթի ընդունումն անխուսափելիորեն անբարենպաստ հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների համար»,– ասել է Չավուշօղլուն Կուրցի հետ զրույցում, հայտնել է Anadolu գործակալությունը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Նույն շարքից