Միջազգային 

Նարիշկինն առաջարկել է 1-ին աշխարհամարտի հարցերով հանձնաժողով ստեղծել

analitik.am

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Ստամբուլում առաջարկել է Առաջին աշխարհամարտի բարդ հարցերով միջազգային հանձնաժողով ստեղծել: «Առաջարկում են պատմաբանների, իրավաբանների, քաղաքագետների ու ժողովրդագիրների միջազգային հանձնաժողով՝ ուսումնասիրելու համար Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում բարդ հարցերը»,-հայտարարել է Նարիշկինն այսօր՝ ապրիլի 23-ին, Ստամբուլի ակադեմիական կոնֆերանսի ժամանակ:

Նա նշել է, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս եւ որպես Ռուսաստանի պատմական ընկերակցության նախագահ, եւ որպես Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված միջոցառումների նախապատրաստման կազմակերպչական հանձնաժողովի նախագահ:

Նարիշկինի խոսքով, համապատասխան պաշտոնական դիմումը արտերկրյա իր գործընկերներին կլինի ազգային կազմակերպչական հանձնաժողովի առաջիկա նիստում:

«Կարծում եմ, որ նման համագործակցության արդյունքները կարեւոր կլինեն նաեւ արդիական խնդիրների լուծման համար»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Նարիշկինը ապրիլի 22-24-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին:

Նույն շարքից