Միջազգային 

ԵԽ հանձնակատարը հիշեցրել է Արդբեջանում մարդու իրավունքների խնդիրների մասին

analitik.am

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հիշեցրել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտի խնդիրների մասին:

Ինչպես հաղորդում է Turan-ը՝ Մույժնիեքսը ԵԽԽՎ-ի նստաշրջանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Եվրոպական խաղերի նախաշեմին Ադրբեջանում տիրող իրավիճակին: Մեկնաբանելով պատգամավորներից մեկի այն հարցը, որ Եվրոպական խաղերի նախաշեմին ադրբեջանական բանտերում դեռեւս կան քաղբանտարկյալներ, Նիլս Մույժնիեքսը հույս է հայտնել, որ ակտիվիստների ազատագրման հարցի լուծման մեջ հաշվի կառնվեն նաեւ հումանիտար ասպեկտները:

Եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաքու այցի ընթացքում այդ հարցերը առաջ կառաջադրի Ադրբեջանի ղեկավարությանը:

 «Դուք նույնպես զգուշացրեք ձեր մարզիկներին՝ թե ինչ երկիր ենք նրանք մեկնում», - ասել է հանձնակատարը՝ հայտարարելով մարդու իրավունքների խնդիրներն արհամարհելու անթույլատրելիության մասին:

Նույն շարքից