Միջազգային 

Ցեղասպանության հիշատակման համար շրջադարձային պահ է. Եվրախորհրդարանի փոխխոսնակ

analitik.am

Այս տարին շրջադարձային է Հայոց ցեղասպանության հիշատակման համար, որովհետեւ միջազգային տարբեր միջոցառումներ են տեղի ունենում եւ Հայաստանում են հավաքվել տարբեր մայրցամաքներից պատվիրակություններ։ Այս մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Երեւան ժամանած Եվրախորհրդարանի փոխխոսնակ Ռիչարդ Չառնեցկին:

«Եվրախորհրդարանն ընդունեց հատուկ բանաձեւ, Գերմանիայի նախագահը պատմության մեջ առաջին անգամ օգտագործեց ցեղասպանություն բառը, իսկ Ավստրիայի խորհրդարանն ընդունեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կազմակերպեց գլոբալ ֆորում։ Այնպես որ շրջադարձային պահ է Ցեղասպանության իրական հիշատակման համար»,- ասաց Եվրախորհրդարանի փոխոսնակը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը, այդ թվում Եվրոպան, պետք է հասկանան, որ սա միայն հայերի խնդիրը չէ, այլ բոլորինը։

Նույն շարքից