Միջազգային 

ԱՄՆ դեպարտամենտում Փսակիին կփոխարինի ծովակալ Քիրբին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, ԱՄՆ դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակիին կփոխարինի Պենտագոնի վերլուծաբան ու ռազմազովային ուժերի ծովակալ Ջոն Քիրբին:

 

Ի տարբերություն Փսակիի՝  վերջինս հայտնի է բավականին անկաշկանդ վարքագծով ու համարվում է ամերիկյան ամենաինտելեկտուալ զինվորականներից մեկը:

Սակայն դա չի խանգարել, որ հայտնի սենատոր Ջոն Մաքեյնը նրան անվանի հիմար:

 

Քիրբին առաջին զինվորականն է, ով կզբաղեցնի պետքարտուղարության լրատվական բաժնի ղեկավարի պաշտոնը:

 

Կարծիքներ կային, որ այս պաշտոնում Փսակիին կփոխարիներ նրա տեղակալ Մարի Պարֆը:

Քիրբին ավարտել է Ֆլորիդայի համալսարանն ու մասնագիտությամբ պատմաբան է:

 

Այնուհետեւ իր կարերիան նա շարունակել է ԱՄՆ ռազմածովային ուժերում ու ստանձնել հրթիռային ֆրեգատի ղեկավարությունը, իսկ ավելի ուշ գլխավորել նավատորմի մամուլի ծառայությունը:

 

 

Նույն շարքից