Միջազգային 

Թուրք նախարարն առաջին անգամ Ստամբուլում կմասնակցի 1915թ. ողբերգությանը նվիրված պատարագի

analitik.am

Թուրքիայի ԵՄ հարցերի նախարար Վոլկան Բոզքըրը կմասնակցի ուրբաթ Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի կողմից մատուցվող պատարագին` նվիրված 1915թ. ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցին, տեղեկացվում է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի։



«Ստամբուլում Սուրբ Կույս Մարիամի եկեղեցում ապրիլի 24–ին կմատուցվի 1915 թվականի իրադարձությունների հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագ։ Առաջին անգամ նմանատիպ միջոցառմանը պաշտոնական մակարդակով կմասնակցի թուրքական կառավարության անդամ, նախարար Վոլկան Բոզքըրը»,– ասվում է նախարարության հայտարարությունում։


Հայաստանն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված զոհերի հիշատակին։ Երկիր են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիմնական սգո միջոցառումները ծրագրված են ապրիլի 24–ին։

Նույն շարքից