Ի պատասխան Ֆրանսիայի խորհրդի կողմից Ցեղասպանությունը ժխտող օրինագծի ճակատագրին վերաբերող «Ժամանակ»-ի հարցին՝ ֆրանսիացի քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը ասել է. «Մենք աշխատում ենք մի օրենքի նախագծի վրա, որը դեմ է ցեղասպանությունների ժխտմանը: Հուսով եմ որ, այն այս անգամ կընդունվի»:
Վերջինս նաև ասել է, որ այդ նախագծով իրենք պայքարում են ոչ միայն ցեղասպանության ժխտման, այլ ընդհանրապես, ազատությունների և իրավունքների սահմանափակման դեմ, ինչը նույնպես համարվում է հանցագործություն:
«Մի պետություն, որը նման ոճիր է կազմակերպում մեկ այլ պետության նկատմամբ, չպետք է մնա առանց պատժվելու: Եթե հիմա չկարողանանք պայքարել այս հանցագործության դեմ, շատ հնարավոր է, որ այն կկրկնվի, թեկուզ այլ երկրում և այլ ժամանակահատվածում»,-ասել է նա: