Միջազգային 

Օլանդը մտադիր է Պուտինի հետ Երևանում Լիբիայի հարցով ՄԱԿ–ի բանաձևը քննարկե

Ֆրանսիայի նախագահը ծրագրում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ–ի բանաձևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Ավելի վաղ ասվել էր, որ Պուտինի և Օլանդի հանդիպումը ծրագրված է ուրբաթ Երևանում։



Օլանդի խոսքով, լիբիական տարածքային ջրերում անօրինական միգրանտների փոխադրող նավերի ոչնչացման օպերացիան անցկացվում է միայն միջազգային իրավունքի շրջանակում, այսինքն, ներկայիս պայմաններում` ՄԱԿ–ի ԱԽ բանաձևի շրջանակում։



«Անհրաժեշտ է համոզել Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, մասնավորապես, մշտական անդամներին։ Այսօր գիշերը ես մեկնում եմ Հայաստան Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով։ Մենք նախագահ Պուտինի հետ կհանդիպենք և կքննարկենք բազմաթիվ թեմաներ, որոնց մասին դուք գիտեք։ Կխոսեմ նրա հետ նաև այն մասին, թե ինչ կարող է առաջարկել Եվրոպան այս բանաձևի շրջանակում։ Կարծում եմ, որ նա հասկանում է, որ խոսքը նոր ռազմական միջամտության մասին չէ, այլ նոր օպերացիայի, որը թույլ կտա խանգարել այն փոխադրողներին, որոնց գործողությունները հանգեցնում են մարդկանց մահվան»,– ասել է Օլանդը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո։

Նույն շարքից