Միջազգային 

ԱՄՆ-ի Սենատը առաջին անգամ հաստատել է սևամորթ Լորետա Լինչի թեկնածությունը դատախազի պաշտոնում

ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում Սենատը հաստատել է Լորետա Լինչի թեկնածությունը: Նա դարձել է առաջին սևամորթ կինն այդ պաշտոնում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


 

Լորետա Լինչի թեկնածության օգտին է քվեարկել 56 սենատոր, դեմ՝ 43:

 


Բարաք Օբաման նրա թեկնածությունն առաջարկել էր դեռ նոյեմբերին, սակայն թեկնածության հաստատումը մի շարք խնդիրների պատճառով հետաձգվել է:

Նույն շարքից