«Թեհրանի ս.Սարգիս եկեղեցու շրջակայքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն` միջոցառմանը ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, ԻԻՀ Մեջլիսի հայազգի և ասորի պատգմավորներ, Թեհրանում հավատարմագրված դեսպաններ:
Ինչպես աշխարհի մյուս հայկական եկեղեցիներում, այնպես էլ Թեհրահի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում 100 անգամ հնչել են եկեղեցու զանգերը:
«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ` այսօր իրանահայ համայնքը նախատեսում է բողոքի ցույց կազմակերպել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև: