Միջազգային 

ՌԴ Պետդուման հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարության նախագիծ է ընդունել։ Փաստաթուղթը քննարկման էր դրել ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 


Պետդուման «խոր ցավակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ»։

 


«Պատմության բարդ հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով՝ հանուն աշխարհում ամուր խաղաղություն և անվտանգություն հաստատման»,- վստահ են պատգամավորները։

 


Պետդուման կարծում է, որ Եվրասիա մայրցամաքը կարող է և պետք է դառնա բարիդրացիական հարաբերությունների և իրավահավասար համագործակցության, խաղաղության և արարման օրինակ։

 


Փաստաթղթում նշվում է, որ պատգամավորները հիմնվում են «արդարության սկզբունքների վրա և աջակցում են բոլոր ազգերի՝ պատմական հիշողության պահպանման ձգտումներին», ինչպես նաև միջազգային հարցերում կողմ են հանդես գալիս «փոխադարձ հարգանքին և երկխոսությանը, որոնք անհրաժեշտ պայմաններ են նախկին և ներկայիս հակամարտությունները լուծելու, կողմերին հաշտեցնելու համար»։

Նույն շարքից